ԳՈՐԾԱՐՔՆԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԵՏ
Պետական գրանցում
Մեր ընկերությունը անշարժ գույքի հետ կատարվող գործարքներից ծագող իրավունքների պետական գրանցումը իրականացնում է ՀՀ գործող օրենսդրության պահանջներին համապատասխան:
Պետական գրանցման ենթակա են հետևյալ օբյեկտները`
- Գույքի նկատմամբ սեփականության իրավունքը։
- Ընդհանուր` համատեղ և բաժնային սեփականություն հանդիսացող անշարժ գույքի նկատմամբ իրավունքները։
- Գույքի օգտագործման իրավունքը։
- Գրավի իրավունքը։
- Հիփոթեքը։
- Կառուցապատման իրավունքը։
- Գույքի վարձակալության իրավունքը։
- Գույքի անհատույց օգտագործման իրավունքը։
- Սերվիտուտները, ինչպես նաև, օրենքով նախատեսված դեպքերում, այլ իրավունքները, դրանց ծագումը, փոխանցումը, փոփոխումը, դադարումը։
Օրենքով նախատեսված գործարքների պետական գրանցման պահանջը չպահպանելը հանգեցնում է դրանց առոչինչությանը և անվավերությանը: