ԴԱՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆ

  Դատական ներկայացուցչությունը ներառում է`

  • Դատական գործի հեռանկարի ամբողջական վերլուծություն, ներկայացվող փաստաթղթերի նախնական ուսումնասիրություն.
  • Հաճախորդի ներկայացրած փաստաթղերի ֆինանսատնտեսական վերլուծություն.
  • Ապացուցման ենթակա հանգամանքների կանխորոշում.
  • Վեճերի լուծում՝ մինչդատական փուլում (մեդիատորական ծառայություններ).
  • Պատասխանողի վերաբերյալ օրենքով սահմանված թույլատրելի տեղեկությունների որոնում, որոնք անհրաժեշտ են դատավարության բարեհաջող ընթացքի համար.
  • Հայցադիմումի և այլ անհրաժեշտ փաստաթղթերի ընդհանուր փաթեթի կազմում.
  • Դատական միջնորդություններ (արգելանքներ, հակառակ կողմի գործողությունների կասեցում և այլն).
  • Ներկայացուցչություն ՀՀ դատական բոլոր ատյաններում.
  • Հաշտության համաձայնագրերի նախագծերի նախապատրաստում.
  • Ներկայացուցչություն կատարողական վարույթում  (կատարողական թերթի հայցում, բողոքարկում, վերահսկողություն, մասնակցություն).
  • Հաճախորդի ընթացիկ խորհրդատվություն՝ դատավարության բոլոր փուլերում:

 Կորպորատիվ վեճեր՝

Կորպորատիվ վեճերը դրանք այն վեճերն են, որոնք կապված են տնտեսական  ընկերակցությունների և ընկերությունների գործունեության հետ.

  • Վեճեր` կապված բաժնետոմսերի, փայի գործարքների կատարման հետ.
  • Վեճեր` ընկերության կողմից խոշոր գործարքների կնքման կապակցությամբ.
  • Վեճեր` կապված ընկերության ղեկավար մարմինների որոշումների անվավեր ճանաչման, բաժնետիրական ընկերությանը բաժնետոմսերի գնմանը հարկադրման հետ.
  • Վեճեր` ընկերության մասնակիցների հեռացման, բաժնետոմսերի և լրացուցիչ բաժնետոմսերի թողարկման գրանցման կապակցությամբ.
  • Վեճեր` հիմնադիր փաստաթղթերում փոփոխությունների կապակցությամբ.
  • Այլ վեճեր:

 

      Առաջնային խորհրդատվության արդյունքում կազմվում է իրավաբանական առաջարկը, որը պարունակում է հաճախորդի խնդիրների լուծման ուղիները, կատարման մոտավոր ժամկետները և  ծառայությունների արժեքը:

      Ծառայությունների արժեքը կախված է գործի բարդությունից և վճարման մեխանիզմներից: Ըթացիկ ծախսերը` պետական տուրքը, փաստաթղթերի ձեռքբերման և դրանց պատճենների հաստատման ծախսերը, գործուղման ծախսերը վճարվում է հաճախորդի կողմից առանձին և ծառայությունների արժեքի մեջ չի ներառվում: