ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ (ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ) ԱԲՈՆԵՆՏԱՅԻՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ

 Աբոնենտային սպասարկման առավելությունները.

Ձեզ հնարավորություն է ընձեռվում մեկ աշխատողի փոխարեն օգտագործել մեր բոլոր աշխատակիցների գիտելիքները և մասնագիտական փորձն ու ունակությունները, որը կուղղվի ի շահ Ձեր կազմակերպության:
Մենք պատասխանատու ենք  մատուցվող ծառայությունների որակի համար: Ի տարբերություն նշվածի` Զեր աշխատողի կողմից պատճառված վնասը կարող է հատուցվել նրա աշխատավարձի սահմաններում:
Մեր մատուցվող ծառայությունների արժեքը չի տարբերվում կազմակերպություններում աշխատող որակյալ իրավաբանի աշխատավարձից:

 Գործունեության ամենամսյա իրավաբանակն ուղղեկցման ծառայությունները ներառում են.

Օրենսդրական հարցերով խորհրդատվություն.

  • հեռախոսային կապի միջոցով
  • էլեկտրոնային փոստի միջոցով կատարողի գրասենյակում
  • պատվիրատուի գրասենյակում` միչև 4 այց ամսական
  • օտարերկրյա ռեզիդենտ կազմակերպությունների և նրանց ներկայացուց-չությունների (մասնաճյուղերի) ՀՀ տարածքում գործունեությանը վերաբերող իրավաբանական խորհրդատվություն:

Իրավական ոլորտում տեղեկատվության տրամադրում.

  • պատվիրատուի նախնական հարցմամբ նորմատիվ նյութերի տրամադրում, ինչպես էլեկտրոնային, անպես էլ` ոչ էլեկտրոնային տարբերակով:

Հիմնադիր փաստաթղթերի վարում.

  • ընդհանուր ժողովների և բաժնետերերի ժողովների արձանագրությունների կազմում.

Քաղաքացիաիրավական փաստաթղթերի վարում.

  • պայմանագրերի կազմում.
  • պայմաքնագրերի կազմման, կնքման, լուծման, փոփոխման հարցերով իրավաբանական եզրակացությունների տրամադրում.
  • կոնտրագենտների կողմից պատվիրատուին առաջարկվող պայմանագրերի շտկում.
  • իրավաբանական եզրակացության տրամադրում` կնքվելիք քաղաքացիա-իրավական գործարքների կապակցությամբ.
  • բանակցությունների վարում կոնտրագենտների հետ այն հարցերի շուրջ, որոնք վերաբերում են պայմանագրերի կնքմանը, պայմաններին, կողմերի իրավունքներին ու պարտականություններին, դրանց կատարմանը և պայմանագրի լուծմանը:

Կադրային փաստաթղթերի վարում.

  • ՀՀ աշխատանքային օրենսդրության հարցերով խորհրդատվություն.
  • աշխատանքային պայմանագրերի կազմում և կնքում.
  • պատվիրատուի կողմից աշխատանքային հարաբերություններին վերաբերող հրամանների կազմում.
  • ներքին աշխատանքային հարաբերությունները կարգավորող փաստաթղթերի կազմում (բացառությամբ պետական մարմիններ ներկայացվող հաշվետվությունների).

Պետական գրանցման գործողություններ.

  • իրավաբանական անձանց գրանցում, կանոնադրական փոփոխությունների կատարում, լուծարում.
  • անշարժ գույքի գրանցում և այդ գույքի հետ կապված այլ գործարքների գրանցում.
  • ապրանքային և սպասարկման նշանների գրանցում.
  • մտավոր սեփականության օբյեկտների գրանցում.

Ներկայացուցչություն ՀՀ պետական մարմիններում և դատարաններում: