ԻՐԱՎԱԿԱՆ ԱՈՒԴԻՏ  (ՈՒՍՈՒՄՆՍԻՐՈՒԹՅՈՒՆ)

             Իրական աուդիտը` իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ գործունեության իրավաբանական վերլուծությունն է` գործող օրենսդրությանը, ձևավորված տնտեսական և դատական պրակտիկային համապատասխանության վերաբերյալ:
            Հիմնավոր և ամբողջական իրավական եզրակացությունը անհրաժեշտ է, որպեսզի Հաճախորդի ծավալած գործունեությունում բացահատվեն հնարավոր ռիսկերը և մշակվեն համապատասխան մեխանիզմներ այն նվազեցնելու, ինչպես նաև հնարավորինս դրանք վերացնելու համար:

Իրավական վերլուծության ծառայություններ

  • Հաճախորդի վարած գործունեության ընդհանուր իրավական վերլուծություն, հաճախորդի խորհրդատվություն, հետագա աշխատանքների պլանավորում:
  • Հիմնադիր փաստաթղթերի և այլ կորպորատիվ փաստաթղթերի իրավական փորձաքննություն:
  • Գործարքների իրավական գնահատում դրանց ճշտության և փաստաթղթերի ամբողջականության, առոչինչության վերաբերյալ:
  • Իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի գործունեությունը կարգավորող ներքին աշխատանքային և ներկորպորատիվ հարաբերությունները կարգավորող փաստաթղթերի իրավական վերլուծություն:
  • Այլ փաստաթղթերի վերլուծություն` կոնտրագենտների, պետական մարմինների ելից փաստաթղթերի  (նամակների, ծանուցումների, բողոքների, ակտերի, առարկությունների և այլն) վերլուծություն:
  • Դատական գործերի իրավական վերլուծություն: