Իրավաբանական ընկերություն
«ԻՆԹՐԱ ՎԻՐԵՍ»
Կորպորատիվ Ոլորտ
Մենք սկսել ենք որպես կորպորատիվ ոլորտում փորձառու մասնագետների թիմ՝ նպատակ ունենալով տրամադրել որակյալ իրավաբանական աջակցություն խոշոր տնտեսվարողներին:
Լայնածավալ Պրակտիկա
Դինամիկ զարգացումը թույլ տվեց ընդլայնել մեր ծառայությունները: Այժմ մենք հաջողությամբ իրավաբանական օգնություն ենք ցուցաբերում ինչպես իրավաբանական, այնպես էլ ֆիզիկական անձանց:
Հիմնական Ուղղություններ
Մենք մասնագիտացված ենք քաղաքացիական, աշխատանքային և վարչական իրավունքի ոլորտներում՝ ներգրավելով ճանաչված իրավաբանների և փորձառու փաստաբանների:
Հակակոռուպցիոն Գործեր
Հայաստանում առաջիններից ենք, որոնք հաջողությամբ վարում են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն առնչվող բարդագույն քաղաքացիական և հակակոռուպցիոն գործեր:
Վարչարարության Բողոքարկում
Հարկային և այլ տեսչական մարմինների ակտերի արդյունավետ վիճարկում, ներառյալ՝ բնապահպանական և հիդրոէլեկտրակայաններին (ՀԷԿ) առնչվող բարդ վարչական գործերը:
Նորմատիվ Ակտերի Վիճարկում
Նորմատիվ իրավական ակտերի, այդ թվում՝ ՀՀ Կառավարության որոշումների և գերատեսչական այլ ակտերի բողոքարկման և անվավեր ճանաչման եզակի և հաջողված փորձ:
Արդարացնելով մեր անվանումը (Intra Vires՝ լատիներենից՝ «լիազորությունների շրջանակում»)՝ մենք անընդունելի ենք համարում որևէ կոմպրոմիս օրենքի հետ: Մեր առաքելությունն է Ձեր իրավունքների առավելագույն պաշտպանությունը բացառապես օրինականության սկզբունքի հիման վրա:
ՄԵՐ ԹԻՄԸ