«Ինթրա Վիրես» իրավաբանական ընկերությունը հիմնադրվել է 2010թ-ին՝ կորպորատիվ ոլորտում փորձառու և արհեստավարժ մասնագետների կողմից:
Հիմնադիրները՝ համագործակցելով շուկայում գործող տեղական և օտարերկրյա խոշոր տնտեսվարողների հետ, իրենց առջև նպատակ դրեցին վերջիններիս ապահովել որակյալ իրավաբանական ծառայություններով, որի արդյունքում հիմնադրվեց «Ինթրա Վիրես» իրավաբանական ընկերությունը: Այժմ Ինթրա Վիրեսը հաջողությամբ իրականացնում է իր առջև դրված խնդիրը՝ իրավաբանական ծառայություններ մատուցելով Հաճախորդների ստվար զանգվածին:
Ինթրա Վիրեսի արդյունավետ գործունեության արդյունքում՝ մատուցվող ծառայությունների շրջանակն ընդլայնվեց նաև ֆիզիկական անձանց մատուցվող ծառայություններով:
Ներկայումս մեր ընկերությունը մասնագիտացված է քաղաքացիական, աշխատանքային և վարչական իրավունքի ոլորտներում՝ իրավաբանական և փաստաբանական ծառայությունների մատուցմամբ:
Ինթրա Վիրեսի աշխատակազմը համալրված է ներպետական իրավունքի բնագավառում ճանաչված իրավաբաններով, բազմամյա փորձ ունեցող փաստաբաններով:
Իր անվանմանը և որդեգրած ուղուն հետամուտ լինելով, այլ ճանապարհները խորթ և անհարիր համարելով,    Ինթրա Վիրեսը ծառայությունները մատուցում է բացառապես օրինականության սկզբունքով` գործող օրենսդրության շրջանակներում:
Ընկերության գերակա նպատակն է՝ իր ողջ ներուժն օգտագործելով առավելագույնս պաշտպանել Հաճախորդի իրավունքները և շահերը: 

 

ՄԵՐ ԹԻՄԸ