ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ (ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ) ԱԲՈՆԵՆՏԱՅԻՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ
Աբոնենտային սպասարկման առավելությունները.
Ձեզ հնարավորություն է ընձեռվում մեկ աշխատողի փոխարեն օգտագործել մեր բոլոր աշխատակիցների գիտելիքները և մասնագիտական փորձն ու ունակությունները, որը կուղղվի ի շահ Ձեր կազմակերպության:
Մենք պատասխանատու ենք մատուցվող ծառայությունների որակի համար: Ի տարբերություն նշվածի` Զեր աշխատողի կողմից պատճառված վնասը կարող է հատուցվել նրա աշխատավարձի սահմաններում:
Մեր մատուցվող ծառայությունների արժեքը չի տարբերվում կազմակերպություններում աշխատող որակյալ իրավաբանի աշխատավարձից:
Գործունեության ամենամսյա իրավաբանակն ուղղեկցման ծառայությունները ներառում են.
Օրենսդրական հարցերով խորհրդատվություն.
- հեռախոսային կապի միջոցով
- էլեկտրոնային փոստի միջոցով կատարողի գրասենյակում
- պատվիրատուի գրասենյակում` միչև 4 այց ամսական
- օտարերկրյա ռեզիդենտ կազմակերպությունների և նրանց ներկայացուց-չությունների (մասնաճյուղերի) ՀՀ տարածքում գործունեությանը վերաբերող իրավաբանական խորհրդատվություն:
Իրավական ոլորտում տեղեկատվության տրամադրում.
- պատվիրատուի նախնական հարցմամբ նորմատիվ նյութերի տրամադրում, ինչպես էլեկտրոնային, անպես էլ` ոչ էլեկտրոնային տարբերակով:
Հիմնադիր փաստաթղթերի վարում.
- ընդհանուր ժողովների և բաժնետերերի ժողովների արձանագրությունների կազմում.
Քաղաքացիաիրավական փաստաթղթերի վարում.
- պայմանագրերի կազմում.
- պայմաքնագրերի կազմման, կնքման, լուծման, փոփոխման հարցերով իրավաբանական եզրակացությունների տրամադրում.
- կոնտրագենտների կողմից պատվիրատուին առաջարկվող պայմանագրերի շտկում.
- իրավաբանական եզրակացության տրամադրում` կնքվելիք քաղաքացիա-իրավական գործարքների կապակցությամբ.
- բանակցությունների վարում կոնտրագենտների հետ այն հարցերի շուրջ, որոնք վերաբերում են պայմանագրերի կնքմանը, պայմաններին, կողմերի իրավունքներին ու պարտականություններին, դրանց կատարմանը և պայմանագրի լուծմանը:
Կադրային փաստաթղթերի վարում.
- ՀՀ աշխատանքային օրենսդրության հարցերով խորհրդատվություն.
- աշխատանքային պայմանագրերի կազմում և կնքում.
- պատվիրատուի կողմից աշխատանքային հարաբերություններին վերաբերող հրամանների կազմում.
- ներքին աշխատանքային հարաբերությունները կարգավորող փաստաթղթերի կազմում (բացառությամբ պետական մարմիններ ներկայացվող հաշվետվությունների).
Պետական գրանցման գործողություններ.
- իրավաբանական անձանց գրանցում, կանոնադրական փոփոխությունների կատարում, լուծարում.
- անշարժ գույքի գրանցում և այդ գույքի հետ կապված այլ գործարքների գրանցում.
- ապրանքային և սպասարկման նշանների գրանցում.
- մտավոր սեփականության օբյեկտների գրանցում.
Ներկայացուցչություն ՀՀ պետական մարմիններում և դատարաններում: