ԳՈՐԾԱՐՔՆԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԵՏ

Պետական գրանցում

Մեր ընկերությունը անշարժ գույքի հետ կատարվող գործարքներից ծագող իրավունքների պետական գրանցումը իրականացնում է ՀՀ գործող օրենսդրության պահանջներին համապատասխան:

Պետական գրանցման ենթակա են հետևյալ օբյեկտները`

  • Գույքի նկատմամբ սեփականության իրավունքը։
  • Ընդհանուր` համատեղ և բաժնային սեփականություն հանդիսացող անշարժ գույքի նկատմամբ իրավունքները։
  • Գույքի օգտագործման իրավունքը։
  • Գրավի իրավունքը։
  • Հիփոթեքը։
  • Կառուցապատման իրավունքը։
  • Գույքի վարձակալության իրավունքը։
  • Գույքի անհատույց օգտագործման իրավունքը։
  • Սերվիտուտները, ինչպես նաև, օրենքով նախատեսված դեպքերում, այլ իրավունքները, դրանց ծագումը, փոխանցումը, փոփոխումը, դադարումը։

Օրենքով նախատեսված գործարքների պետական գրանցման պահանջը չպահպանելը հանգեցնում է դրանց առոչինչությանը և անվավերությանը: