ԻՐԱՎԱԿԱՆ ԱՈՒԴԻՏ (ՈՒՍՈՒՄՆՍԻՐՈՒԹՅՈՒՆ)
Իրական աուդիտը` իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ գործունեության իրավաբանական վերլուծությունն է` գործող օրենսդրությանը, ձևավորված տնտեսական և դատական պրակտիկային համապատասխանության վերաբերյալ:
Հիմնավոր և ամբողջական իրավական եզրակացությունը անհրաժեշտ է, որպեսզի Հաճախորդի ծավալած գործունեությունում բացահատվեն հնարավոր ռիսկերը և մշակվեն համապատասխան մեխանիզմներ այն նվազեցնելու, ինչպես նաև հնարավորինս դրանք վերացնելու համար։
Իրավական վերլուծության ծառայություններ
- Հաճախորդի վարած գործունեության ընդհանուր իրավական վերլուծություն, հաճախորդի խորհրդատվություն, հետագա աշխատանքների պլանավորում։
- Հիմնադիր փաստաթղթերի և այլ կորպորատիվ փաստաթղթերի իրավական փորձաքննություն։
- Գործարքների իրավական գնահատում դրանց ճշտության և փաստաթղթերի ամբողջականության, առոչինչության վերաբերյալ։
- Իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի գործունեությունը կարգավորող ներքին աշխատանքային և ներկորպորատիվ հարաբերությունները կարգավորող փաստաթղթերի իրավական վերլուծություն։
- Այլ փաստաթղթերի վերլուծություն` կոնտրագենտների, պետական մարմինների ելից փաստաթղթերի (նամակների, ծանուցումների, բողոքների, ակտերի, առարկությունների և այլն) վերլուծություն։
- Դատական գործերի իրավական վերլուծություն։