ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ (ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ) ԱԲՈՆԵՆՏԱՅԻՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ

Աբոնենտային սպասարկման առավելությունները

Ձեզ հնարավորություն է ընձեռվում մեկ աշխատողի փոխարեն օգտագործել մեր բոլոր աշխատակիցների գիտելիքները և մասնագիտական փորձն ու ունակությունները, որը կուղղվի ի շահ Ձեր կազմակերպության:

Մենք պատասխանատու ենք մատուցվող ծառայությունների որակի համար: Ի տարբերություն նշվածի` Ձեր աշխատողի կողմից պատճառված վնասը կարող է հատուցվել միայն նրա աշխատավարձի սահմաններում:

Մեր կողմից մատուցվող ծառայությունների արժեքը չի տարբերվում կազմակերպություններում աշխատող որակյալ իրավաբանի աշխատավարձից:

Գործունեության ամենամսյա իրավաբանական ուղեկցման ծառայությունները ներառում են.

Օրենսդրական հարցերով խորհրդատվություն

  • Հեռախոսային կապի միջոցով։
  • Էլեկտրոնային փոստի միջոցով կատարողի գրասենյակում։
  • Պատվիրատուի գրասենյակում` մինչև 4 այց ամսական։
  • Օտարերկրյա ռեզիդենտ կազմակերպությունների և նրանց ներկայացուցչությունների (մասնաճյուղերի) ՀՀ տարածքում գործունեությանը վերաբերող իրավաբանական խորհրդատվություն։

Քաղաքացիաիրավական փաստաթղթերի վարում

  • Պայմանագրերի կազմում։
  • Պայմանագրերի կազմման, կնքման, լուծման, փոփոխման հարցերով իրավաբանական եզրակացությունների տրամադրում։
  • Կոնտրագենտների կողմից պատվիրատուին առաջարկվող պայմանագրերի շտկում։
  • Իրավաբանական եզրակացության տրամադրում` կնքվելիք քաղաքացիաիրավական գործարքների կապակցությամբ։
  • Բանակցությունների վարում կոնտրագենտների հետ պայմանագրերի կնքմանը, պայմաններին և լուծմանը վերաբերող հարցերի շուրջ։

Կադրային փաստաթղթերի վարում

  • ՀՀ աշխատանքային օրենսդրության հարցերով խորհրդատվություն։
  • Աշխատանքային պայմանագրերի կազմում և կնքում։
  • Պատվիրատուի կողմից աշխատանքային հարաբերություններին վերաբերող հրամանների կազմում։
  • Ներքին աշխատանքային հարաբերությունները կարգավորող փաստաթղթերի կազմում։

Պետական գրանցման գործողություններ

  • Իրավաբանական անձանց գրանցում, կանոնադրական փոփոխությունների կատարում, լուծարում։
  • Անշարժ գույքի գրանցում և այլ գործարքների գրանցում։
  • Ապրանքային և սպասարկման նշանների գրանցում։
  • Մտավոր սեփականության օբյեկտների գրանցում։

Տեղեկատվություն և հիմնադիր փաստաթղթեր

  • Իրավական տեղեկատվության տրամադրում. պատվիրատուի նախնական հարցմամբ նորմատիվ նյութերի տրամադրում։
  • Հիմնադիր փաստաթղթերի վարում. ընդհանուր և բաժնետերերի ժողովների արձանագրությունների կազմում։

Դատական Ներկայացուցչություն

Ներկայացուցչություն ՀՀ պետական մարմիններում և դատարաններում բոլոր անհրաժեշտ գործընթացներով: