ԴԱՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆ
Դատական ներկայացուցչությունը ներառում է՝
- Դատական գործի հեռանկարի ամբողջական վերլուծություն, ներկայացվող փաստաթղթերի նախնական ուսումնասիրություն։
- Հաճախորդի ներկայացրած փաստաթղերի ֆինանսատնտեսական վերլուծություն։
- Ապացուցման ենթակա հանգամանքների կանխորոշում։
- Վեճերի լուծում՝ մինչդատական փուլում (մեդիատորական ծառայություններ)։
- Պատասխանողի վերաբերյալ օրենքով սահմանված թույլատրելի տեղեկությունների որոնում, որոնք անհրաժեշտ են դատավարության բարեհաջող ընթացքի համար։
- Հայցադիմումի և այլ անհրաժեշտ փաստաթղթերի ընդհանուր փաթեթի կազմում։
- Դատական միջնորդություններ (արգելանքներ, հակառակ կողմի գործողությունների կասեցում և այլն)։
- Ներկայացուցչություն ՀՀ դատական բոլոր ատյաններում։
- Հաշտության համաձայնագրերի նախագծերի նախապատրաստում։
- Ներկայացուցչություն կատարողական վարույթում (կատարողական թերթի հայցում, բողոքարկում, վերահսկողություն, մասնակցություն)։
- Հաճախորդի ընթացիկ խորհրդատվություն՝ դատավարության բոլոր փուլերում։
Կորպորատիվ վեճեր
Կորպորատիվ վեճերը դրանք այն վեճերն են, որոնք կապված են տնտեսական ընկերակցությունների և ընկերությունների գործունեության հետ.
- Վեճեր` կապված բաժնետոմսերի, փայի գործարքների կատարման հետ։
- Վեճեր` ընկերության կողմից խոշոր գործարքների կնքման կապակցությամբ։
- Վեճեր` կապված ընկերության ղեկավար մարմինների որոշումների անվավեր ճանաչման, բաժնետիրական ընկերությանը բաժնետոմսերի գնմանը հարկադրման հետ։
- Վեճեր` ընկերության մասնակիցների հեռացման, բաժնետոմսերի և լրացուցիչ բաժնետոմսերի թողարկման գրանցման կապակցությամբ։
- Վեճեր` հիմնադիր փաստաթղթերում փոփոխությունների կապակցությամբ։
- Այլ վեճեր։
Առաջնային խորհրդատվության արդյունքում կազմվում է իրավաբանական առաջարկը, որը պարունակում է հաճախորդի խնդիրների լուծման ուղիները, կատարման մոտավոր ժամկետները և ծառայությունների արժեքը:
Ծառայությունների արժեքը կախված է գործի բարդությունից և վճարման մեխանիզմներից: Ընթացիկ ծախսերը` պետական տուրքը, փաստաթղթերի ձեռքբերման և դրանց պատճենների հաստատման ծախսերը, գործուղման ծախսերը վճարվում են հաճախորդի կողմից առանձին և ծառայությունների արժեքի մեջ չեն ներառվում: