ԴԱՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆ
Դատական ներկայացուցչությունը ներառում է`
- Դատական գործի հեռանկարի ամբողջական վերլուծություն, ներկայացվող փաստաթղթերի նախնական ուսումնասիրություն.
- Հաճախորդի ներկայացրած փաստաթղերի ֆինանսատնտեսական վերլուծություն.
- Ապացուցման ենթակա հանգամանքների կանխորոշում.
- Վեճերի լուծում՝ մինչդատական փուլում (մեդիատորական ծառայություններ).
- Պատասխանողի վերաբերյալ օրենքով սահմանված թույլատրելի տեղեկությունների որոնում, որոնք անհրաժեշտ են դատավարության բարեհաջող ընթացքի համար.
- Հայցադիմումի և այլ անհրաժեշտ փաստաթղթերի ընդհանուր փաթեթի կազմում.
- Դատական միջնորդություններ (արգելանքներ, հակառակ կողմի գործողությունների կասեցում և այլն).
- Ներկայացուցչություն ՀՀ դատական բոլոր ատյաններում.
- Հաշտության համաձայնագրերի նախագծերի նախապատրաստում.
- Ներկայացուցչություն կատարողական վարույթում (կատարողական թերթի հայցում, բողոքարկում, վերահսկողություն, մասնակցություն).
- Հաճախորդի ընթացիկ խորհրդատվություն՝ դատավարության բոլոր փուլերում:
Կորպորատիվ վեճեր՝
Կորպորատիվ վեճերը դրանք այն վեճերն են, որոնք կապված են տնտեսական ընկերակցությունների և ընկերությունների գործունեության հետ.
- Վեճեր` կապված բաժնետոմսերի, փայի գործարքների կատարման հետ.
- Վեճեր` ընկերության կողմից խոշոր գործարքների կնքման կապակցությամբ.
- Վեճեր` կապված ընկերության ղեկավար մարմինների որոշումների անվավեր ճանաչման, բաժնետիրական ընկերությանը բաժնետոմսերի գնմանը հարկադրման հետ.
- Վեճեր` ընկերության մասնակիցների հեռացման, բաժնետոմսերի և լրացուցիչ բաժնետոմսերի թողարկման գրանցման կապակցությամբ.
- Վեճեր` հիմնադիր փաստաթղթերում փոփոխությունների կապակցությամբ.
- Այլ վեճեր:
Առաջնային խորհրդատվության արդյունքում կազմվում է իրավաբանական առաջարկը, որը պարունակում է հաճախորդի խնդիրների լուծման ուղիները, կատարման մոտավոր ժամկետները և ծառայությունների արժեքը:
Ծառայությունների արժեքը կախված է գործի բարդությունից և վճարման մեխանիզմներից: Ըթացիկ ծախսերը` պետական տուրքը, փաստաթղթերի ձեռքբերման և դրանց պատճենների հաստատման ծախսերը, գործուղման ծախսերը վճարվում է հաճախորդի կողմից առանձին և ծառայությունների արժեքի մեջ չի ներառվում: