ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՄՇԱԿՈՒՄ ԵՎ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ
Ապրանքների, աշխատանքների և ծառայությունների շուկայում կազմակերպության ցանկացած գործունեություն կարգավորվում է գործող օրենսդրությամբ և հիմնաված է պայմանագրային հարաբերությունների վրա: Մեծ նշանակություն ունի պայմանագրերի էական պայմանների գրագետ սահմանումը, ինչը թույլ է տալիս խուսափել պատվիրատուի ոչ ճիշտ գործողություններից և հետագա կորուստներից:
Մեր ընկերությունը առաջարկում է պայմանագրերի փորձաքննության և ուսումնասիրության ծառայություններ: Մեզ ներկայացված գրավոր նյութերի հիման վրա կազմվում է գրավոր եզրակացություն:
Պայմանագրերի փորձաքննության և մշակման ծառայություններ.
- պայմանագրերի կնքումից ծագող քաղաքացիաիրավական հետևանքների պարզաբանում.
- պայմանագրերի գործողության ընթացքում ծագող հարցերի պարզաբանում
- գրավոր եզրակացությունների կազմում պայմանագրերի վերաբերյալ
- պայմանագրերի լրացումների և փոփոխությունների մշակում: