ԳՈՐԾԱՐՔՆԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԵՏ
Պետական գրանցում
Մեր ընկերությունը անշարժ գույքի հետ կատարվող գործարքներից ծագող իրավունքների պետական գրանցումը իրականացնում է ՀՀ գործող օրենսդրության պահանջներին համապատասխան:
Պետական գրանցման ենթակա են հետևյալ օբյեկտները`
- գույքի նկատմամբ սեփականության իրավունքը
- ընդհանուր` համատեղ և բաժնային սեփականություն հանդիսացող անշարժ գույքի նկատմամբ իրավունքները
- գույքի օգտագործման իրավունքը
- գրավի իրավունքը
- հիփոթեքը
- կառուցապատման իրավունքը
- գույքի վարձակալության իրավունքը
- գույքի անհատույց օգտագործման իրավունքը
- սերվիտուտները, ինչպես նաև, օրենքով նախատեսված դեպքերում, այլ իրավունքները, դրանց ծագումը, փոխանցումը, փոփոխումը, դադարումը:
Օրենքով նախատեսված գործարքների պետական գրանցման պահանջը չպահպանելը հանգեցնում է դրանց առոչինչությանը և անվավերությանը: