enhyru
  • Գլխավոր
  • Մեր մասին
    • Մեր թիմը
  • Ծառայություններ
    • ԴԱՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆ
    • ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՈՒՂԵԿՑՈՒՄ
    • ԻՐԱՎԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ (ԱՈՒԴԻՏ)
    • ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ (ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ) ԱԲՈՆԵՆՏԱՅԻՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ
    • ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՄՇԱԿՈՒՄ ԵՎ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ
    • ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • ԳՈՐԾԱՐՔՆԵՐ ԿԱՊՎԱԾ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԵՏ
    • ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ
  • Մեզ վստահում են
  • Նորություններ
  • Օգտակար հղումներ
  • Կապ
    • Գրեք մեզ
Search

ԴԱՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆ

Դատական ներկայացուցչությունը ներառում է՝

  • Դատական գործի հեռանկարի ամբողջական վերլուծություն, ներկայացվող փաստաթղթերի նախնական ուսումնասիրություն։
  • Հաճախորդի ներկայացրած փաստաթղերի ֆինանսատնտեսական վերլուծություն։
  • Ապացուցման ենթակա հանգամանքների կանխորոշում։
  • Վեճերի լուծում՝ մինչդատական փուլում (մեդիատորական ծառայություններ)։
  • Պատասխանողի վերաբերյալ օրենքով սահմանված թույլատրելի տեղեկությունների որոնում, որոնք անհրաժեշտ են դատավարության բարեհաջող ընթացքի համար։
  • Հայցադիմումի և այլ անհրաժեշտ փաստաթղթերի ընդհանուր փաթեթի կազմում։
  • Դատական միջնորդություններ (արգելանքներ, հակառակ կողմի գործողությունների կասեցում և այլն)։
  • Ներկայացուցչություն ՀՀ դատական բոլոր ատյաններում։
  • Հաշտության համաձայնագրերի նախագծերի նախապատրաստում։
  • Ներկայացուցչություն կատարողական վարույթում (կատարողական թերթի հայցում, բողոքարկում, վերահսկողություն, մասնակցություն)։
  • Հաճախորդի ընթացիկ խորհրդատվություն՝ դատավարության բոլոր փուլերում։

Կորպորատիվ վեճեր

Կորպորատիվ վեճերը դրանք այն վեճերն են, որոնք կապված են տնտեսական ընկերակցությունների և ընկերությունների գործունեության հետ.

  • Վեճեր` կապված բաժնետոմսերի, փայի գործարքների կատարման հետ։
  • Վեճեր` ընկերության կողմից խոշոր գործարքների կնքման կապակցությամբ։
  • Վեճեր` կապված ընկերության ղեկավար մարմինների որոշումների անվավեր ճանաչման, բաժնետիրական ընկերությանը բաժնետոմսերի գնմանը հարկադրման հետ։
  • Վեճեր` ընկերության մասնակիցների հեռացման, բաժնետոմսերի և լրացուցիչ բաժնետոմսերի թողարկման գրանցման կապակցությամբ։
  • Վեճեր` հիմնադիր փաստաթղթերում փոփոխությունների կապակցությամբ։
  • Այլ վեճեր։

Առաջնային խորհրդատվության արդյունքում կազմվում է իրավաբանական առաջարկը, որը պարունակում է հաճախորդի խնդիրների լուծման ուղիները, կատարման մոտավոր ժամկետները և ծառայությունների արժեքը:

Ծառայությունների արժեքը կախված է գործի բարդությունից և վճարման մեխանիզմներից: Ընթացիկ ծախսերը` պետական տուրքը, փաստաթղթերի ձեռքբերման և դրանց պատճենների հաստատման ծախսերը, գործուղման ծախսերը վճարվում են հաճախորդի կողմից առանձին և ծառայությունների արժեքի մեջ չեն ներառվում:

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Մեր թիմը
  • Ծառայություններ
  • Աշխատանք
  • Նորություններ
  • Հետադարձ կապ

IntraVires (c) 2012